Apple-ը iOS 18-ում կներդնի արհեստական բանականություն
Tesla-ն դուրս է մղվում չինական շուկայից
ՎԶԵԲ-ն իր 2024թ-ի Տարեկան հանդիպումը և Գործարար համաժողովն անցկացնում է Հայաստանում
Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ճապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան տասնյակ բերման ենթարկվածներ
ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 11.05.24
2023թ. Ռուսաստանն արտահանել է 59,7 մլն դոլարի ազգային թունդ ալկոհոլային խմիչք
Հայաստանում շինարարության ծավալն առաջին եռամսյակում աճել է 11,7%–ով՝ մինչև 72,2մլրդ դրամ
Թիմ Կուկի տեղը Apple-ում կարող է զբաղեցնել Ջոն Տերնուսը
RTP Global–ը ներդրում է կատարել հայկական ստարափերում
Ռուսաստանում սուրճը կթանկանա 25 տոկոսով
Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2024թ-ի հուլիսի 1-ից
Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա
AICA -ն ներդրումներ կկատարի Optimyzee-ում
Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել
Ներկայացվել է լեգենդար Nokia 3210-ի նոր տարբերակը

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-հոկտեմբեր

Հնվ 4, 2024 01:12
38
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 9.650 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 42.87%-ով կամ 2.89 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 16.62%-ով կամ 381.02 մլն դոլարով և կազմել 2.674 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 27.7%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 817.81 մլն դոլար, +44.56% կամ 252.1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.47%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 773.13 մլն դոլար, +45.96% կամ 243.46 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.01%-ը։

Մեկնաբանություն