ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Իտալիան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանից գազի դիմաց վճարումները ԵՄ որոշմամբ․ Bloomberg

Ապր 20, 2022 13:35
111

Իտալիան կհրաժարվի ռուսական գազի համար ռուբլով վճարելուց, եթե Եվրամիությունը դա ճանաչի որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտում,- հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Իտալիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Հռոմը ողջունում է Եվրահանձնաժողովի աշխատանքը այս ուղղությամբ, սակայն լրացուցիչ մեկնաբանություններ չի տվել. նա նշել է, որ Ռուսաստանի խնդրանքով գազի դիմաց ռուբլով վճարելու ԵՄ որոշումը դեռ նախնական փուլում է։ Երկրի կառավարությունը ինչ-որ բան անելուց առաջ սպասում է Բրյուսելի վերջնական որոշմանը,- նշել են Bloomberg-ի զրուցակիցները։

Ապրիլին Եվրահանձնաժողովը զգուշացրել է ԵՄ երկրներին, որ ռուսական գազի համար ռուբլով վճարելը կդիտարկվի որպես պատժամիջոցների խախտում։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների ՝ Եվրահանձնաժողովը տեսել է գործարքների պայմանների և փոխարժեքի նկատմամբ Մոսկվայի լիակատար վերահսկողություն ձեռք բերելու ռիսկերը, որոնք իշխանությունները կարող են շահարկել իրենց օգտին։ ԵՄ երկրներն ուսումնասիրում են Եվրահանձնաժողովի զեկույցը, և Ռուսաստանը դեռ կարող է պարզաբանումներ տալ կամ փոխել պայմանները,- նշել է Bloomberg-ը։


Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հանձնարարել է «ոչ բարեկամ» երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխակերպել ռուբլու։ Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահն արգելել է նրանց գազ արտահանել ամուր արժույթով։ Ռուսաստանը երկրներին հրավիրել է հաշիվներ բացել Գազպրոմբանկում և արտարժույթ փոխանցել նրան, որպեսզի այն մոսկովյան բորսայում փոխանակվի ռուբլիով և մուտքագրվի ներմուծողների ռուբլիի հաշվին։ Ապրիլի 14-ին Պուտինը հայտարարել էր, որ «ոչ բարեկամ» երկրների բանկերը հետաձգում են ռուսական էներգետիկ ռեսուրսների դիմաց վճարումների փոխանցումները։