Բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցում է Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը շահագործելու համար
CME Group-ը՝ աշխարհի խոշորագույն ֆյուչերսային բորսան, նախատեսում է բիթքոյնով ուղղակի առևտուր սկսել
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2383-ից բարձր
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,54%-ով հասնելով 38730 կետի
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
ՀԳՀՄ 3-րդ արտահերթ համագումար. ընտրվեցին կառույցի նոր նախագահն ու խորհրդի անդամները
Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 17.05.24
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Առևտրային բանկերը 2024թ.-ի մարտի դրությամբ 5,099 մլրդ-ի վարկեր է տրամադրել
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Չինաստանում զարգանում է մահացած մարդկանց «AI կլոնների» ստեղծման մշակույթը
Neuralink-ը թաքցրել է ուղեղի իմպլանտների կոնտակտների հետ կապված խնդիրները
4,5 ամսում Հայաստանում թունավորման ավելի քան 1000 դեպք է եղել
TikTok-ը փորձարկում է 60 րոպե տևողությամբ տեսանյութեր, բայց դեռ ոչ բոլորը կարող են վերբեռնել դրանք

ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են․ Վահան Քերոբյան

Նյմ 20, 2023 15:10
20
ADS

ՀՀ-ում գտնվող հնդիկները 30,000-ից քիչ են, նրանք աշխատանքային միգրանտներ են։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խպոսքով՝ Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը մեծ չեն, հետևաբար, այցելողները զբոսաշրջիկներ չեն։

Քերոբյանը մանրամասնեց, որ հնդիկները ՀՀ-ում ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ։

Ըստ նախարարի՝ այնպես չէ, որ Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս, նրանց ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և այստեղ բանվորական աշխատանքներ են կատարում։

Քերոբյանը հավելեց, որ բարձր կարգի մասնագետներ մեր երկիրը հիմնականում այցելում են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։

«Ասիական շուկան մեզ համար կարևոր նոր զարգացման ուղղություն է։ Մենք այդտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ 2025 թվականին պլանավորում ենք ՀՀ-ն Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային ջանքները, որպեսզի կարողանանք զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով։ Սա մեր ստորատեգիայի մեջ  է մտնում»,- նշեց նա

Մեկնաբանություն