Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. սեպտեմբերին նվազել է 34.75%-ով

Նյմ 13, 2023 14:31
86
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 3,807 գործարք, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 299-ով կամ 7.28%-ով։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 27.31%-ով կամ 378-ով և և կազմել 1,006։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում նվազել է 21.26%-ով կամ 281-ով և կազմել 1,041։ Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 34.75%-ով կամ 326-ով և կազմել 612։

Ինչ կայանում է 2023թ. երրորդ եռամսյակի տվյալներին, ապա Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 392-ով կամ 3.08%-ով և կազմել 12,323։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքի թիվը 2023թ.հուլիս-սեպտեմբերին նվազել է 15.89%-ով կամ 657-ով և կազմել 3,477։

Հայաստանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2023թ. երրորդ եռամսյակում նվազել է 15.82%-ով կամ 644-ով և կազմել 3,427։ Երևանում սույն ցուցանիշը նվազել է 21.55%-ով կամ 599-ով և կազմել 2,180։

2023թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9.66%-ով կամ 3,856-ով և կազմել 36,051։ Միևնույն ժամանակ, Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 26.29%-ով կամ 3,532-ով և կազմել 9,902։

Բնակարանների առուվաճառքների գործարքների թիվը Հայաստանում 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 24.66%-ով կամ 3,210-ով և կազմել 9,805։ Երևանում այս ցուցանիշը նվազել է 30.4%-ով կամ 2,638-ով և կազմել 6,040։