Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

2024-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև. նախարար

Նյմ 7, 2023 14:06
152
ADS

2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև: Այս մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասել է նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այլևս մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը: Բացի դրանից՝ մենք ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ-ի աջակցության փոփոխություն կատարեցինք օրենքում, և ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը: Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ»,— ասել է Մկրտչյանը:

Նախարարն ընդգծել է, որ կգործի կենսաթոշակի տարիքի՝ առնվազն 1 տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս աշխատաշուկայում երկար լինեն՝ դրա միջոցով ավագ սերնդի ներկայացուցիչների համար ապահովելով ավելի ակտիվ ծերություն և ավելի բարենպաստ ֆինանսական երաշխիքներ: