2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԵԱԶԲ–ի պարտատոմսերը ցուցակվել են Հայկական ֆոնդային բորսայում, որի առևտրային ենթակառուցվածքն արդիականացվե է Բանկի դրամաշնորհի հաշվին

Հկտ 27, 2023 17:14
70

ԵԱԶԲ–ի՝ դոլարով եռամյա պարտատոմսերի դեբյուտային թողարկումը ցուցակում է անցել և հոկտեմբերի 26-ից ընդգրկվել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) Abond պարտատոմսերի հիմնական ցուցակում, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը,- գրում է arka.am-ը:

Մինչ այս բորսայի ենթակառուցվածքը արդիականացվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) Տեխնիկական աջակցության հիմնադրամի դրամաշնորհի հաշվին, ինչը հնարավորություն է տվել ավելի քան 2 անգամ ավելացնել արժեթղթերի ցուցակման ընդհանուր արժեքը։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ–ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Հայաստան կատարած այցի ընթացքում։

 

«Սա կարևոր իրադարձություն է մեզ համար՝ հատկապես հաշվի առնելով մեր մասնակցությունը բորսայի ենթակառուցվածքի արդիականացմանը։ Սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ AMX-ում հետագա ցուցակումով, դարձավ ևս մեկ քայլ, որը հաստատում է ԵԱԶԲ-ի՝ որպես ԵԱՏՄ տարածաշրջանի զարգացման առաջատար ինստիտուտի պատրաստակամությունը՝ խթանելու տեղական ֆինանսական շուկայի զարգացումը և աջակցություն ցուցաբերելու նրա առանցքային մասնակիցներին ու դերակատարներին»,- ասել է Նիկոլայ Պոդգուզովը:

2021–2022 թվականներին ԵԱԶԲ Տեխնիկական աջակցության հիմնադրամի միջոցով դրամաշնորհ է հատկացվել Հայաստանի ֆոնդային բորսային՝ նոր առևտրային համակարգի ծրագրային ապահովման արդիականացման և ներդրման համար։ Կատարված աշխատանքից հետո, բացի երկրորդային շուկայում առևտուր ապահովելուց, համակարգը, միջազգային չափանիշներին համապատասխան, թույլ է տալիս ներդրողներին բորսայի բրոքերների միջոցով ստանալ ուղղակի հասանելիություն բորսայի առևտրային հարթակներին, ինչպես նաև առևտուր անել առցանց ռեժիմում՝ վեբ և բջջային հավելվածների միջոցով:

Այսպես, ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող արդիականացման շնորհիվ առևտրային համակարգը հասանելի է դարձել վերջնական ներդրողների համար, պարզեցվել է մասնակցությունը բորսայական առուվաճառքում և հնարավորություններ են ստեղծվել ավելացնելու շուկայի ուղղակի մասնակիցների և հայկական ընկերությունների IPO-ների թիվը: Նոր ծրագրային ապահովման ներդրումից հետո AMX Exchange–ի մասնակիցները հնարավորություն են ստացել միանալ ԵԱՏՄ անդամ երկրների բորսայական հարթակներին և այնտեղ իրականացնել գործարքներ։

 

 

Արդյունքում պետական արժեթղթերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների տարեկան ծավալն աճել է 138%-ով՝ 2019 թվականի 254 մլրդ դրամից 2023 թվականին հասնելով գրեթե 605 մլրդ դրամի։ Պետական արժեթղթերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներում կատարված գործարքների տարեկան թիվт աճել է 42%-ով՝ 2019թ․–ի 968-ից 2023թ․-ին հասնելով 1370-ի։ Արժեթղթերի ցուցակման ընդհանուր արժեքն աճել է ավելի քան երկու անգամ՝ 2019 թվականի 1,0 տրլն դրամից 2023 թվականին հասնելով 3,5 տրլն դրամի