Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

30 օր պարենային, 60 օր ոչ պարենային ապրանքի վճարման ժամկետ. ՓՄՁ մատակարարներին առևտրային ցանցն այսուհետ կվճարի օրենքով սահմանված ժամկետներում

Հկտ 20, 2023 12:45
141

Մատակարար-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմները հաստատվեցին կառավարության կողմից: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն` վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ.

  • բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղ արտադրանք ձեռք բերողը մատակարարված ապրանքի դիմաց պետք է վճարի հաշիվ-ապրանքագրի դուրսգրման (դրա բացակայության դեպքում` մատակարարման) պահից 30 օրվա ընթացքում,
  • առևտրային ցանցը պետք է իր կայքում հրապարակի հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացվող ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները և պայմանագրի դադարեցման հիմքերը,
  • առևտրային ցանցը մատակարարի հետ պետք է պարտադիր կնքի գրավոր պայմանագիր` ներառելով օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը,
  • առևտրային ցանցի կողմից մատակարարին ապրանքի դիմաց վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան.
    • սննդամթերքի համար` 30 օրվա ընթացքում,
    • ոչ պարենային ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում:
  • բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերողի կողմից ժամանակին չվճարելը կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն
  • եթե առևտրային ցանցը մատակարարի նկատմամբ թույլ է տվել վճարումների իրականացման 3 միլիոն կամ ավել դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավել ժամկետով կետանց դա կհամարվի բանակցային ուժեղ դիրքի չարաշահում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն,- մանրամասն՝ այստեղ: