Ամերիկյան Zolve նեոբանկը, որն օգնում է ամբողջ աշխարհում ներգաղթյալներին մուտք գործել ամերիկյան շուկայում ֆինանսական ծառայություններ, Community Investment Management (CIM) կողմից ստացել է $100 միլիոնի վարկ,- գրում է fintech.am-ը:
Zolve-ը ֆինթեք ընկերություն է, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում ներգաղթյալներին: Մասնավորապես, ստարտափն ունի իր ֆինանսական ծառայությունը, որն ԱՄՆ ներգաղթյալներին հնարավորություն է տալիս ստանալ բանկային հաշիվ: Այն ապահովագրված է ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից, ինչպես նաև տրամադրում է կրեդիտ քարտ՝ ԱՄՆ պաշտոնապես մուտք գործելուց անմիջապես հետո։
2021 թվականի օգոստոսի սկզբից ի վեր Zolve-ն ներգրավել է մոտ 500,000 օգտատիրոջ՝ հեշտացնելով ավելի քան 600 միլիոն դոլարի գործարք: Zolve-ի դեբետային և վարկային քարտերը թողարկվում են անդամ FDIC Դաշնային խնայբանկի կողմից:
Zolve վարկային քարտի դրույքաչափը առաջին 6 ամսվա համար 0% է և չկա գործարքի վճար: