Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Հկտ 4, 2023 14:18
61
ADS

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի ընկերություններում, որոնք օգտագործում են գեներատիվ տեխնոլոգիաներ և արհեստական ​​բանականության (AI) հավելվածներ առևտրի և վճարումների համար,- գրում է Fintech.am-ը:

Նախաձեռնությունը կգլխավորի Visa Ventures-ը՝ Visa-ի համաշխարհային կորպորատիվ ներդրումային ճյուղը:

«Մեր ժամանակի ամենափոխակերպվող տեխնոլոգիաներից մեկը դառնալու և ներուժ ունեցող գեներատիվ բանականությունը․ մենք ուրախ ենք ներդրումներ կատարել ամենանորարար ստարտափներում, որոնք ստեղծում են գեներատիվ AI տեխնոլոգիաներ՝ էլեկտրոնային առևտրի և վճարումների համար»,- ասել է Visa Ventures-ի ղեկավար Դեյվիդ Ռոլֆը։

Իսկ Visa-ի պրոդուկտի և ռազմավարության գլխավոր տնօրեն Ջեք Ֆորեսթելը ասել է, որ նախաձեռնությունը ոչ միայն գեներացնող արհեստական բանականության փոխակերպման ներուժը հասկանալու, այլ նաև եկամուտ ապահովելու մասին է:

«Թեև գեներատիվ արհեստական բանականության մեծ մասը մինչև այժմ կենտրոնացել է առաջադրանքների և բովանդակության ստեղծման վրա, այդուամենայնիվ այս տեխնոլոգիան շուտով ոչ միայն կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքը, այլև էապես կազդի առևտրի վրա»,- ասել է նա։