Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.90%-ով և կազմել 91.84 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.18%-ով և կազմել 95.18 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 1880.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.50%-ով և կազմել 23.07 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.26%-ով և կազմել 909.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.75%-ով և կազմել 2265.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.16%-ով և կազմել 8168.50 դոլար, կապարի գինն աճել է 0.21%-ով և կազմել 2165.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 18875.00 դոլար, անագի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 25600.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.72%-ով և կազմել 2579.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 33666.34 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 4299.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 13201.28 կետ:
Եվրոպական ինդեքսներն աճել են
Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 15323.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 7116.24 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7601.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1011.04 կետ: