2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան

Սպտ 7, 2023 17:47
144

«Վայլդբերիզ»-ում ապրանքը շատ ավելի էժան է սպառողների համար, քանի որ գնում են ուղիղ արտադրողից, իսկ  Հայաստանում գործող շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հաճախ ապրանքները ձեռք են բերում միջնորդների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը «Վայլդբերիզ»-ով՝ շատ էժան է, իսկ Հայաստանի առևտրականներն ասում են, որ չունեն այդ շանսը՝ Քերոբյանն ասաց՝ նախորդ տարի ստեղծել են այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն:

«Այսինքն՝ երբ Հայաստանի սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզ»-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: Այսինքն, «Վայլդբերիզ»-ը պարտավոր է վճարել ԱԱՀ՝ այդ ապրանքի համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը դա չեն վճարում, քանի որ գործում են շրջհարկի սահմանաչափով: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզ»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան շրջհարկով աշխատող տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հայտնեց, որ «Վայլդբերիզ»-ի հարցով իրենց դիմել են մի շարք ընկերություններ:

«Մենք ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք, թե արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ»մ,-ասաց Քերոբյանը՝ միևնույն ժամանակ առաջարկելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում:

Անդրադառնալով հարցին, թե նույն ԵԱՏՄ-ում ապրանքներն ինչո՞ւ են ավելի թանկ հասնում, քան «Վայլդբերիզ»-ի տարբերակով գնում կատարելիս՝ Քերոբյանն ասաց. «Այն տարբերակով, որով մեր փոքր ու միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռք բերում, «չորրորդ, հինգերորդ, յոթերորդ ձեռքի» վաճառք է, գործընթացի մեջ կան մի շարք միջնորդներ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան «Վայլդբերիզ»-ի դեպքում, երբ ուղիղ արտադրողը ապրանքը վաճառում է սպառողին»:

Քերոբյանը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը երկրում, կառավարության խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջև՝ ապահովելով, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են խոշոր ներդրումների, բարձր արդյունավետության, կարողանան զարգանալ:

Նախարարը շեշտեց նաև. «Չպետք է մոռանալ, որ գլխավոր մարդը, ում տեսանկյունից պետք է նայել այս ամենին, սպառողն է: Եթե Հայաստանում ստեղծվել է ավելի լավ, ավելի հասանելի ծառայություն, շատ լավ է»: