Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հրապարակում է 2023թ. առաջին կիսամյակի տվյալները ֆոնդի պորտֆելային ընկերությունների վճարած հարկերի և աշխատատեղերի վերաբերյալ,- գրում է ejc.am-ը:
ԱՆԻՖ խմբի համատեղ ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ վճարել են մոտ 2 միլիարդ ՀՀ դրամի հարկ։
Միայն Ֆլայ Արնա ավիաընկերության վճարած հարկերն առաջին կիսամյակում կազմում են մոտ 814 մլն դրամ:
Պորտֆելային ընկերություններում, մեր համատեղ ծրագրերում, ընդգրկված է ավելի քան 650 աշխատող։
Հաշվի առնելով, որ մեր համատեղ ծրագրերի մեծ մասը մեկնարկել է երկու տարուց պակաս ժամանակահատվածում, այս արդյունքը համարում ենք ԱՆԻՖ-ի տնտեսական արդյունավետության առաջին շոշափելի արդյունքներից մեկը, ինչի համար շնորհակալ ենք նաև մեր բոլոր գործընկերներին, հայաստանյան և արտերկրյա ներդրողներին։
Ընդգծենք, որ նշված ցուցանիշներն արտացոլում են համատեղ նախաձեռնությունների արդյունքում ֆինանսավորված 15 առևտրային ընկերությունների տվյալներ և չեն ներառում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ, «ԱՌՖԻ» ՓԲԸ և «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ վճարած հարկերն ու ստեղծած աշխատատեղերը:
Տեսանյութը պատմում է ԱՆԻՖ-ի ծրագրերի մասին․ ԱՆԻՖ-ի մասին՝ ԱՆԻՖ- ը և գործընկերները։