Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Շուրջ 115 մլրդ դրամի գնումներ՝ առանց մրցույթի․ ոչ մրցակցային գնումների թիվը ՀՀ-ում աճել է

Հլս 11, 2023 12:20
30
ADS
Հայաստանում պետական գնումների գրեթե կեսը շարունակում է իրականացվել ոչ մրցակցային եղանակով։ Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը մեկ անձից և հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով 5․154 ոչ մրցակցային գնում է կատարել՝ ծախսելով շուրջ 115 մլրդ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՔՀԱԿ ՀԿ-ի կատարած վերլուծությունից։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում կատարվել են 4․560 ոչ մրցակցային գնումներ՝ ծախսելով 115.4 մլրդ դրամ։ Թեև, ներկայացված տվյալների համաձայն, դիտարկվող երկու ժամանակաշրջանում ոչ մրցակցային գնումներն արժեքային առումով գրեթե չեն փոփոխվել, այնուամենայնիվ, պայմանագրերի թիվն ավելացել է շուրջ 13%-ով:
2023 թվականի 1-ին կիսամյակում ոչ մրցակցային գնումների մասնաբաժինն ընդհանուր գնումներում քանակական առումով կազմել է շուրջ 43%, իսկ արժեքային առումով՝ 51%: 2022-ի 1-ին կիսամյակում այս ցուցանիշը քանակական առումով շուրջ 39% էր, իսկ արժեքային առումով՝ շուրջ 55%: Ոչ մրցակցային ընթացակարգերն առավել հաճախ կիրառող պատվիրատուների ցանկը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, քիչ փոփոխությունների է ենթարկվել։ Համեմատ նախորդ տարվա՝ ոչ մրցակցային գնումներով աչքի ընկնող գերատեսչությունների առաջին տասնյակից դուրս են մնացել ԿԳՄՍՆ-ն, Վանաձորի համայնքապետարանը։ Այս տարի ոչ մրցակցային գնումներով առավել աչքի են ընկել Երևանի քաղաքապետարանը և Երևան ավտոբուս ՓԲԸ-ն՝ հայտնվելով առաջին տասնյակում իրենց ընդհանուր գնումներում առանց մրցույթի կատարված գնումների համամասնության մեծությամբ։ Իսկ «առաջին հնգյակը» մնացել է անփոփոխ։
Ըստ վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ Այլընտրանքի բացակայության պարագայում ոչ մրցակցային եղանակով կնքվել է շուրջ 104.5 մլրդ դրամի 1․225 պայմանագրեր։ Կնքվել է 1 մլն դրամի շեմը չգերազանցող մոտ 3․572 պայմանագիր՝ շուրջ 0.8 մլրդ դրամի։ Վերոնշյալ գնումները կազմում են 2023 թվականի 1-ին կիսամյակի ընդհանուր գնումների (227.1 մլրդ դրամ) շուրջ 46%-ը կամ ոչ մրցակցային գնումների (115 մլրդ դրամ) 92%-ը։ Այսպիսով, համաձայն ՀՔՀԱԿ ՀԿ-ի հաշվարկների, այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով 2023 թվականի1-ին կիսամյակում կնքվել է մոտ 355 պայմանագրեր, ինչի արդյունքում գեներացվել է շուրջ 9 մլրդ դրամի պարտավորություն։
Աղբյուրը՝  factor.am