OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Mango հագուստի ապրանքանիշը հեռանում է Ռուսաստանից

Հնս 20, 2022 12:57
246

Իսպանական Mango հագուստի ընկերությունը որոշել է ֆրանչայզացնել իր խանութները և փակել իր «ուղիղ բիզնեսը» Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն ՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։Խումբը համաձայնության է եկել իր մի քանի ֆրանչայզ գործընկերների հետ ՝ բիզնեսը նրանց փոխանցելու Ռուսաստանում, որտեղ արդեն դադարեցրել է խանութներում և առցանց վաճառքները:
Նշվում է, որ ընկերությունը սկսել է վաճառել իր խանութները։ Այդ գործընթացը կիրականացվի աստիճանաբար և Ռուսաստանի Դաշնության գործընկերներից յուրաքանչյուրի հետ բանակցությունների միջոցով։

«Առաջին երկու վաճառքի կետերը շահագործման կհանձնվեն հաջորդ շաբաթ, և սպասվում է ևս 22-ը հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, քանի որ ընկերությունը շարունակում է բանակցությունները «երկրում իր աշխատակիցների և գործընկերների համար լավագույն տարբերակը գտնելու համար», — նշում է La Vanguardia-ն: Ռուսաստանը եղել է Mango-ի հիմնական շուկաներից մեկը։ 2021 թվականի վերջին Mango-ի զուտ գործառնական եկամուտը Ռուսաստանում կազմել է 8%:

TAIPEI, TAIWAN — DECEMBER 5, 2018: Mango fashion shop in Zhongshan district shopping area in Taipei, Taiwan. Spanish fashion company Mango has 2,700 stores in 105 countries.

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանում շարունակել են գործել Mango ֆրանչայզային 53 խանութներ, թեև ընկերությունը նրանց ապրանք չի մատակարարել։ Փաստորեն, Բարսելոնայում գործող ընկերությունը կշարունակի այս առևտրային քաղաքականությունը: Նա ուղղակիորեն ապրանքներ չի մատակարարի Ռուսաստանին, այլ իր նախկին խանութները կհամալրեն ապրանքների պաշարը իրենց հաշվին ՝ միջնորդների միջոցով։