Tesla-ն մոտ է լիովին ինքնավար սեփական տեխնոլոգիա ստեղծելուն: Այս տարվա վերջին կարող է զգալի առաջընթաց գրանցվել այս ուղղությամբ: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առցանց ելույթունենալով Շանհայում արհեստական ինտելեկտի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։
«Մենք շատ մոտ ենք լիովին ինքնավար մեքենա ստեղծելուն: Մենք այն արդեն փորձարկել ենք Միացյալ Նահանգների ճանապարհներին, և այժմ հազվադեպ է անհրաժեշտ լինում միջամտել վարման գործընթացին», – ասել է նա:
Նրա խոսքով՝ համապատասխան տեխնոլոգիան կբերի մեքենաների ավելի հաճախակի օգտագործման. նորմալ պայմաններում ընտանեկան մեքենան օգտագործվում է շաբաթական մոտավորապես 10-20 ժամ, իսկ լիովին ինքնավար վարելու դեպքում այս ժամանակը կարող է հասնել շաբաթական 168 ժամի։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.