Եվրամիությունը քաղաքական համաձայնություն է ձեռք բերել բանկային կապիտալի նոր օրենսդրության շուրջ,- գրում է fintech.am-ը։
Նախկինում որոշ խորհրդարանականներ պահանջում էին, որ ավանդական հաստատություններին արգելվի օգտագործել անապահով կրիպտոարժույթներ:
ECON-ը (Եվրախորհրդարանի տնտեսական և արժութային հարցերի կոմիտեն) թվիթերում հայտնել է, որ բանակցողները կոնսենսուսի են եկել, սակայն խոստանում են մանրամասները հրապարակել ավելի ուշ։
ECON կոմիտեն ներառում է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներ, ազգային կառավարությունների պատվիրակներ և Եվրոպական հանձնաժողովի անդամներ: Նրանք առաջին անգամ առաջարկել են բանկային կապիտալի նոր կանոններ դեռևս 2021 թվականին:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.