Չինական տեխնոլոգիական հսկան՝ ByteDance-ը, որին պատկանում է հանրահայտ TikTok վիդեո ծառայությունը, գործարկում է Project S կոչվող ծրագիրը: Այն կընդլայնի ընկերության ներկայությունը առցանց մանրածախ տարածքում: Այս փուլում TikTok-ն ինտեգրել է Trendy Beat-ը՝ տեսանյութերից ապրանքներ գնելու նոր բաժին,- գրում է fintech.am-ը։
Նշենք, որ ByteDance-ը նորույթ չէ առցանց առևտրի մեջ: Ընկերությունն ունի TikTok Shop հարթակ, որի միջոցով երրորդ կողմի վաճառողները կարող են վաճառել իրենց ապրանքները, իսկ հարթակին վճարել որոշակի միջնորդավճար: TikTok-ը հաստատել է, որ գործառույթը ներկայումս փորձարկվում է:
«Մենք անընդհատ նոր ուղիներ ենք ուսումնասիրում մեր համայնքը բարելավելու համար, և գնումների նոր հնարավորությունների փորձարկումների վաղ փուլում ենք»,- ասել է TikTok-ի ներկայացուցիչը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.