Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար

Գինու տոն՝ Ակբա բանկի և Վիզայի հետ

Հնս 6, 2023 15:23
142

     Ամառ, գինի, ընկերներ․․․ «Երևանի գինու օրեր» փառատոնն արդեն 7 տարի ուրախ մթնոլորտ է ձևավորում Երևան քաղաքում ու վերահաստատում ՝ «ճշմարտությունը գինու մեջ է»։

     Հայաստանի շուրջ 70 գինեգործական ընկերություններ տեղացի և աշխարհի տարբեր վայրերից ժամանած գինեսերներին ներկայացնում են հայկական գինու պատմությունը, պատմում իրենց տեխնոլոգիայի և փիլիսոփայության մասին ու խորհուրդ տալիս խմել միայն հայկական գինի։

     Այս տարի փառատոնն աննախադեպ է զբոսաշրջիկների քանակով։ Աշխարհի տարբեր կողմերից հազարավոր այցելուներին տպավորում է հայկական գինին ու հյուրասիրությունը։

     Փառատոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն Ակբա բանկն է, որի համար  հայկական գինեգործության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Ակբայի հետ փառատոնի գործընկերը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգն է։

     «Մեր կարծիքով գինեգործների, գինի սիրողների և ընդհանրապես Երևանը սիրողների համար սա շատ լավ առիթ է Երևանը «զգալու» համար։ Այստեղ կարող եք տեսնել տարբեր տարիքի մարդկանց, ովքեր իրենց համար հաճելի զբաղմունք են գտնում ու մասնակցում տոնակատարությանը։ Եթե սիրում ես ընկերներ, եթե սիրում ես գինի ու լավ ժամանակ անցկացնել, ուրեմն գինու փառատոնին անպայման պետք է գալ։ Ուրախ ենք օժանդակել հենց այս միջոցառմանը, որը զարկ է տալիս տուրիզմին։ Գիտենք, որ այս փառատոնը ներառված է տուրիստական քարտեզում և շատ մարդիկ կան, որ իրենց օրացույցում նշում են այս օրը, որպեսզի հենց այս օրը գտնվեն Երևանում և զգան այս մթնոլորտը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

      «Ակբա բանկի հետ համագործակցությունը շատ եմ կարևորում, որովհետև Ակբան որպես հովանավոր իր հետ բերում է նաև միջազգային գործընկեր։ Սա բարձրացնում է փառատոնի դերը, որովհետև մենք ցույց ենք տալիս զբոսաշրջիկներին, որ փառատոնը կայացած է ու կարող է ունենալ միջազգային կարգի գործընկերներ։ Ակբա բանկը, լինելով մեր գործընկերը, ոչ միայն իր աջակցությունն է ցուցաբերում փառատոնի կազմակերպանը, այլև նպաստում է հայկական գինու զարգացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

     Կազմակերպիչներն ամեն տարի անում են հնարավորը միջազգային հարթակներում հայկական գինին դիրքավորելու և հանրահռչակելու համար։

     Մանրամասն՝ տեսանյութում

     Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։