Կանայք հանուն. Ռուզաննա Դանիելյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի F-16 կործանիչների սպասարկման համար
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի. դիտեք ABNews.am կայքում
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը կրկնապատկել է Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ԱԳՆ-ի ֆինանսավորումը 2025թ.-ին 2,2%-ով կավելանա
Հայաստանը սպասարկում է ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5%-ը
Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար
Կառավարությունը որոշեց 1.8 մլրդ դրամով օտարել Բժշկական համալսարանի մասնաշենքը
Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է 93 մլն դոլարով ավելի շատ, քան ստացել է
Կենսաթոշակառու զինծառայողներին կտրվի պայմանագրային ծառայության նոր հնարավորություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել. դիտեք ABNews.am կայքում
Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով
Կենսաթոշակների ավելացում հաջորդ տարի չի նախատեսվում․ ֆինանսների նախարար
Նոր ծրագիր՝ միայնակ տարեցների բնակարանային աջակցության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը միջոցներ կհատկացնի 7 դպրոցի և 4 կրթահամալիրի կառուցման համար
Առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն ՀՀ դրամ հարկ
Կառավարությունը հաստատեց սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին 2 մլրդ 903 մլն դրամ հատկացնելու նախագիծը
Հայաստանն Ասիական զարգացման բանկից կստանա 482.9 մլն եվրոյի բյուջետային վարկ

Ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել ապրանքների գները․ վիճակագրական կոմիտեի տվյալներ

Հնս 6, 2023 13:03
201
ADS

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում, տեղեկացնում են Վիճակագրական կեմիտեից։

2023թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.4%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.7%-ով:

Սննդամթերքի գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում):

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով: Պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2023թ. մայիսին։

Հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 7.8% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 0.4%, 1.8% գնանկում:

Մարգարինի, կարագի և թռչնամսի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել են 6.8%, 2.9% և 0.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.2%, 1.2% և 0.3 %-ով: Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ ՝ 1.6% գնաճ:

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 8.6%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում: Բանջարեղենի գների փոփոխությունները 2021-2023թթ. հունվար-մայիսին նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ,% 1   Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.7%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ` 0.2%-ով:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում:

Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:

Մեկնաբանություն