Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում

Xiaomi-ի ստեղծած խելացի ժամացույցը Apple Watch-ի մրցակիցը կլինի

Մյս 15, 2023 12:55
43

Չինական Xiaomi ընկերությունը նախատեսում է ներկայացնել իր առաջին խելացի ժամացույցը, որը կաշխատի Google-ի Wear OS օպերացիոն համակարգով և փաստացի Apple Watch-ի մրցակիցը կլինի, այս մասին հայտնում է Xiaomiui պորտալը։

Նշվում է, որ M2235W1 կոդային անունով սարքն արդեն ստացել է EEC և TUV PLS սերտիֆիկացում, և հիմա այն ​​հայտնվել է կորեական NRRA կարգավորիչի տվյալների բազայում, ինչը վկայում է ժամացույցի մոտալուտ թողարկման մասին։

Ըստ լուրերի՝ նոր Xiaomi խելացի ժամացույցը կունենա SIM քարտի կամ e-SIM-ի աջակցություն, ինչը թույլ կտա օգտատերերին զանգեր կատարել անմիջապես ժամացույցով՝ առանց սմարթֆոնին միանալու։

Այս պահին սարքի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ ժամացույցը կթողարկվի Xiaomi Watch անվամբ, սակայն սարքի իրական անունը դեռ հայտնի չէ։

Wear OS-ը խելացի ժամացույցների օպերացիոն համակարգ է, որն օգտագործվում է Samsung-ի, Google-ի և այլ խոշոր արտադրողների կողմից: Wear OS-ի առավելություններից է տարբեր հավելվածներ տեղադրելու հնարավորությունը, ինչը հնարավոր չէ տարբեր ֆիթնես թրեքերի դեպքում։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Huawei ընկերությունն արտադրել է Huawei Watch 4 խելացի ժամացույց, որն առաջին անգամ կստանա ոչ ինվազիվ գլյուկոմետր, որի միջոցով հնարավոր կլինի չափել արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը՝ առանց մարդու մաշկը ծակելու։ Խելացի ժամացույցը նաև կստանա շափյուղե ապակի և կունենա արբանյակային կապի աջակցություն։