Ռուսաստանում 2024 թվականին մոտ 3 հազար լրատվամիջոց է փակվել
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավի մանրամասները՝ ABNews.am կայքում
Ով է փոխարինում Ռուսաստանին. Հայաստանի ներմուծման նոր քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր մեդիա հիմնադրամ. ով է որոշելու, ինչ բովանդակություն հասնի հեռուստադիտողին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի հոկեյի հավաքականը 8։0 հաշվով հաղթել է Իրանին
Կանայք բիզնեսում. Դիանա Դավթյան. դիտեք ABNews.am կայքում
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Acba Leasing. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5,4%-ով՝ գերազանցելով սպասելիքները
Ռուսաստանն առաջին եռամսյակում Չինաստան է արտահանել 700 տոննա գինի
Ինչու են երկրները հրաժարվում հայկական արտադրանքից․ ինչ չի ասվում պաշտոնապես. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ
Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%
Ինչու է ողջ աշխարհն անցնում էլեկտրամեքենաների, և ինչու այդ փաստը չի կարելի անտեսել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արհեստական բանականույթունը կկրճատի կինոարտադրության ծախսերը երկու անգամ, բայց ինչպես. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ադրբեջանում ռազմական ծախսերը 2026 թվականին կգերազանցեն 4,7 մլրդ դոլարը
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սպիտակ տունը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով
Չբաշխված շահույթը կտրուկ նվազել է. արդյոք բանկերն անցում են կատարում նոր ռազմավարության. մանրամասները՝ ABNews.am կայքում

Պատմության մեջ առաջին անգամ կապիկի ուղեղը միացրել են համակարգչին․ կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը

Մյս 8, 2023 17:46
192

Չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ նեյրոհամակարգչային ինտերվենցիոն ինտերֆեյսը միացրել են (BCI) ոչ մարդանման կապիկի ուղեղին: Գիտափորձի արդյունքում կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը։ Նախկինում նմանատիպ փորձեր անցկացվել են ոչխարների վրա,- գրում է News.am Tech-ը։

Գիտափորձն իրականացրել են Նանկայի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Դուան Ֆենի գլխավորությամբ՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակ հիվանդանոցի և Shanghai HeartCare Medical Technology Co բժշկական ընկերության մասնագետների հետ համատեղ։

Գիտնականները դիմել են նվազագույն ինվազիվ վիրահատության․ առանց կապիկի գանգի տրեպանացիայի՝ սենսորներն ուղեղի անոթների և սագիտալ սինուսի միջով հասցրել են գլխուղեղի շարժիչային կեղև: Սա հնարավորություն է տվել հայտնաբերել և հավաքել էլեկտրաէնցեֆալոգրամի (EEG) ազդանշանները, ինչի շնորհիվ կենդանին կարողացել է ակտիվորեն կառավարել ռոբոտացված ձեռքը։

Նեյրոհամակարգչային ինտերֆեյսի ստեղծման ուղղությամբ աշխատում է նաև Իլոն Մասկին պատկանող ամերիկյան Neuralink ընկերությունը։ Այնուամենայնիվ, այստեղ խոսքը ինվազիվ մեթոդի մասին է, իսկ չինացի գիտնականների կիրառած տեխնոլոգիան չի պահանջում գանգի տրեպանացիա (գանգը չեն ծակում), ավելի քիչ տրավմատիկ է և ավելի անվտանգ հիվանդի համար։

Ինտերվենցիոն BCI-ը, ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի հետ մեկտեղ, կենսաբանական գիտությունների սեգմենտի երեք հիմնական լավագույն տեխնոլոգիաներից է, որոնք այսօր գտնվում են գիտահետազոտական և փորձարարական փուլում: Ինտերվենցիոն BCI-ը, որի միջոցով հնարավոր է ուղեղը միացնել համակարգչին վիրահատական նվազագույն միջամտությամբ, ավելի քիչ վնասակար է, քան ինվազիվ տեխնոլոգիան և միաժամանակ ապահովում է էլեկտրաէնցեֆալոգրամի գրանցման ավելի լավ որակ, քան ոչ ինվազիվ տեխնոլոգիան:

Ավանդական ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի համեմատ՝ ինտերվենցիոն BCI-ը համատեղում է ազդանշանների ճանաչման կայունությունն ու անվտանգությունը, «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դուան Ֆենը (նկարում աջից չորրորդը):

«Կենդանիների վրա առաջին փորձարկման հաջողությունը բեկում է՝ զրոյից մինչև մեկ, սակայն կլինիկայում հաջողության հասնելը 1-ից մինչև 100-ը տևող գործընթաց է, այնպես որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Beijing Daily-ին տված հարցազրույցում ասել է գիտափորձի մասնակից, Կապիտալ բժշկական համալսարանին կից գործող Xuanwu հիվանդանոցի նյարդավիրաբույժ Մա Յունցզեն։