2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում

LVMH-ն դարձել է Եվրոպայում առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցում է $500 մլրդ․ Bloomberg

Ապր 25, 2023 15:42
30

Louis Vuitton Moet Hennessy-ն դարձել է Եվրոպայում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է $500 մլրդը: LVMH-ի բաժնետոմսերի արժեքի վերջին աճը տեղի է ունեցել եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո, որը գերազանցել Է վերլուծաբանների սպասելիքները,- գրում է fintech.am-ը։

Louis Vuitton Moet Hennessy-ը (LVMH) հիմնական բաժնետերը աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Բեռնարդ Առնոն:

Ապրիլի 24-ի սակարկությունների ընթացքում LVMH-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մեկ բաժնետոմսի դիմաց €902, ինչը համապատասխանում է €454 միլիարդ կամ $500 միլիարդ կապիտալիզացիային: Վերջին վեց ամիսների ընթացքում LVMH արժեթղթերը թանկացել են 36,7%-ով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 41,38%-ով։

Ապրիլի 13-ին LVMH-ը հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի եկամուտների հաշվետվությունը, որը գերազանցեց վերլուծաբանների սպասումները: Հագուստի և կաշվե իրերի վաճառքն աճել է 18%-ով, ինչը երկու անգամ բարձր է վերլուծաբանների կոնսենսուսի կանխատեսումից:

LVMH-ի գնանշումների աճին նպաստել է նաև Չինաստանի տնտեսության զարգացման վրա ազդող սահմանափակումների վերացումը։ Սպառողները սկսել են ավելի շատ գումար ծախսել շքեղ ապրանքների վրա, նշում է Bloomberg-ը։