Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
Անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը ներդրողների համար կարդացեք abnews.am կայքում
Գերազանցության մշակույթ. ինչպես ընկերությունն ավելի հաջողակ դարձնել. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Տարեկան կտրվածքով Եվրամիությունից տեղի է ունեցել 300 միլիարդ եվրոյի ֆինանսական արտահոսք
Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Հայաստանի տնտեսության 35%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին. Լավրով
Կստեղծվի «Տաղանդների զարգացման հիմնադրամ»
Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է
Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք բողոքել են Իսրայելի հետ ընկերության համագործակցության դեմ
iPhone 17 Plus-ն ավելի փոքր էկրան կունենա
Ռուսաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով
Կանխատեսվում է, որ տարեվերջին Թուրքիայում գնաճը կկազմի 44.1%
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին
ԱՆ-ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է

Լիբանանը պատրաստ է աշխատել Կիպրոսի հետ գազի պոտենցիալ հանքավայրերի մշակման ուղղությամբ

Ապր 16, 2022 12:11
68
ADS

Լիբանանը պատրաստ է աշխատել Կիպրոսի հետ՝ Արեւելյան Միջերկրածովի ջրերում գազի պոտենցիալ հանքավայրերի մշակման ուղղությամբ, հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը, փոխանցում է AP-ն։

Կիպրոսը եւ Լիբանանը 2007 թվականին իրենց համապատասխան օֆշորային բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին համաձայնագիր էին ստորագրել, սակայն Լիբանանի խորհրդարանը դեռ պետք է վավերացնի այն՝ Իսրայելի հետ երկրի ծովային սահմանի շարունակական վեճի պատճառով:

 

Սակայն Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը Նիկոսիայում իր կիպրացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո ասել էր, որ «Կիպրոսի հետ խնդիր չկա. հենց գազ գտնենք, պատրաստ ենք աշխատանքի»։ «Մենք խոսեցինք այդ մասին, եւ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Լիբանանը պատրաստ է դա անել», — ասել է Բո Հաբիբը:

Միջնորդության մասին ԱՄՆ-ի առաջարկը, որը ներկայացված էր այս տարվա սկզբին եւ ուղղված էր լիբանանա-իսրայելական վեճի լուծմանը, թեեւ շատ ավելի լավն է, քան նախորդները, բայց «դեռեւս բավարար չէ», ասել է նա:

Նա ասել է, որ ե՛ւ Լիբանանի կառավարությունը, ե՛ւ նրա օրենսդիրները «համաձայն են» նրա հետ, թե ինչ են ակնկալում Իսրայելի հետ գործարքից: «Ուստի, հուսով եմ, որ ամերիկացիներին պատասխանը կլինի արագ, եւ դա կլինի միասնական պատասխան», — ասել է Բու Հաբիբը:

 

Հյուսիսում Կիպրոսը մեծ մարտահրավերի բախվում Թուրքիայի կողմից, որը պնդում է, որ կղզու ԲՏԳ-ի մեծ մասը պատկանում է իրեն եւ ռազմանավերի ուղեկցությամբ հետազոտական ​​նավեր է ուղարկել այդ տարածք, ինչը Եվրամիության դատապարտման է արժանացել, որի անդամ է Կիպրոսը:

Մեկնաբանություն