Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող 14 հիանալի գործիք, որոնց շարքում ներառել է նաև հայկական Picsart-ը։
Synthesia-ն թույլ է տալիս ստեղծել տեսանյութեր, կորպորատիվ բովանդակություն ԱԲ ավատարների միջոցով։ Այն կարող է զգալիորեն կրճատել նկարահանումների և խմբագրման վրա ծախսվող ժամանակը: Եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ապա խմբագրվում է սցենարը, ինչից հետո ԱԲ-ն անում է համապատասխան փոփոխությունները տեսանյութում: Այն նաև ունի 120 լեզվով ավտոմատ թարգմանության հնարավորություն։
Այս գործիքն օգնում է մաքուր, պրոֆեսիոնալ հնչեղությամբ ձայնագրություններ է ստեղծել։ Այն ավտոմատացնում է աուդիոֆայլերի մաքրումը՝ հեռացնելով ֆոնային աղմուկը, ընդհատումները, «ըըը»–երը, ինչպես այն հատվածները, որտեղ ձայնագրությունն ընթացել է, սակայն խոսք չի հնչել:
Jasper-ը քոփիռայթինգի գործիք է, որն աշխատում է ChatGPT-ի նման» Իրականում այն հիմնված է նույն GPT-3 լեզվի մոդելի վրա և ավելի շատ նախատեսված է գովազդային և մարկետինգային բովանդակություն ստեղծելու համար։
Այս գործիքը երկար տեսանյութերից կարողանում է գտնել ամենաարժեքավոր և գրավիչ պահերը և դրանք ավտոմատ համակցել համապատասխան ձայնի, ֆոնդային կադրերի և երաժշտության հետ՝ չպահանջելով տեսանյութերի խմբագրման որևէ տեխնիկական փորձ։
Սա շատ հայտնի, ամպային ծառայության վրա հիմնված գործիք է։ Canva-ի բաժանորդներն այժմ հասանելիություն ունեն Magic Write-ին, որն ԱԲ-ի վրա հիմնված քոփիռայթինգի գործիք է: Պարզ հուշումից այն կարող է ստեղծել սոցիալական ցանցերի համար գրառումներ, բլոգային գրառումներ, ցուցակներ, բովանդակության առաջարկներ և այլն:
Stockphotos.com լուսանկարների բանկի կողմից տրամադրվող անվճար գործիք է, որն ավտոմատ կերպով մեծացնում և բարելավում է պատկերները, ինչը նշանակում է, որ ցածր լուծաչափով լուսանկարները կարող են խոշորացվել առանց դետալների կորստի: FacePro ֆունկցիան հատկապես հարմար է դիմանկարների համար: Վճարովի տարբերակները թույլ են տալիս ավելի շատ դետալներ վերստեղծել:
Taplio-ն գործիք է՝ հատուկ նախատեսված LinkedIn-ի հետ աշխատելու համար։ Այն օգնում է ստեղծել, պլանավորել և հրապարակել բովանդակություն, հարաբերություններ հաստատել ձեր ցանցի և նոր կոնտակտների հետ և մշտադիտարկել ձեր գրառումներից ստացվող տպավորությունները: ԱԲ-ն օգնում է՝ նաև ոգեշնչելով գրառումներ և պատմություններ անելու հարցում։
Հայկական Picsart-ը տեքստից պատկեր ստանալու հարթակ է՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև անել ճշգրտող փոփոխություններ անհրաժեշտ պատկերներն ստանալու համար:
Սա ChatGPT ոճի փորձնական երկխոսության ինտերֆեյս է, որը միացված է Google Books գրադարանին և կարող է վեր հանել փաստեր, մեջբերումներ և հատվածներ գրականությունից: Դուք կարող եք ֆիլտրել գրքերի կատեգորիաները, որպեսզի, օրինակ, պատմության վերաբերյալ հարց տալու դեպքում ստանաք պատասխան միայն պատմական գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական գրականությունից։
Այս գործիքը ԱԲ-ի օգնությամբ կատարում է բանալի բառերի վերլուծություն, որն անհրաժեշտ է, որպեսզի համոզվեք, որ որոնման համակարգի օպտիմալացմանն (SEO) ուղղված ձեր արշավները ճիշտ ընթացք ունենան։ Այն ավտոմատ կերպով միավորում է բանալի բառերը և որոշում որոնման նպատակը, որպեսզի կարողանաք տեսնել, թե եզրույթներից որոնք են արժեքավոր, իսկ որոնք՝ ոչ։
Այս գործիքն ուսումնասիրում է համացանցում առկա ողջ ինֆորմացիան և հնարավորություն է տալիս տեղեկանալ, թե ինչ են խոսում ձեր հաճախորդները ձեր ապրանքանիշի մասին: Սա թույլ կտա հետևություններ անել դրանից և նոր շուկաներ դուրս գալ։
Սա Android հավելված է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել ԱԲ էֆեկտներից սոցցանցի պրոֆիլի նկարների և ավատարների տեսքը բարելավելու համար, ինչը կարող է օգնել ավելի շատ ուշադրություն գրավել և ավելի մեծ ներգրավվածություն ապահովել։
Perplexity.ai-ը GPT-3-ի հիման վրա չատբոտի ինտերֆեյս է, որը սակայն կենտրոնացած է բարդ հարցերին ճշգրիտ պատասխաններ տալու վրա: Ի տարբերություն ChatGPT-ի, այն բացահայտում է իր օգտագործած տեղեկության աղբյուրը՝ այն ավելի օգտակար դարձնելով բազմաթիվ հետազոտությունների համար:
Կատարյալ տեսանյութին կամ փոդքաստին անհրաժեշտ է կատարյալ սաունդթրեք․ Beatoven-ը հեշտացնում է անհատականացված, հեղինակային իրավունք չպարունակող սաունդթրեքեր ստեղծելը, որը կհամապատասխանի ցանկացած տրամադրության, նաև կինտեգրվի ձեր ստեղծած բովանդակությանը։
Աղբյուրը՝ News.am Tech