ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ-Fed) բարձրացրել է բազային տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև տարեկան 4,75-5% մակարդակ:
Ցուցանիշն ամենաբարձր մակարդակի վրա է 2006 թվականից ի վեր, երբ այն հասել է տարեկան 5,25%-ի։ Ավելի վաղ՝ փետրվարին, Fed-ը բարձրացրել էր տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ դեկտեմբերին կայացած նիստում այն 50 բազիսային կետով բարձրացնելուց հետո: Անցյալ տարվա մարտին կարգավորիչը 2018 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը այն բանից հետո, երբ 2020-ին, ի պատասխան կորոնավիրուսային համաճարակի ծանր տնտեսական հետևանքների, այն չնախատեսված իջեցրեց տարեկան 0-0, 25%-ի,- մանրամասն՝ այստեղ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.