750 մլն դրամ տուգանք շահումով խաղերի խոշոր տնտեսավարողների նկատմամբ՝ հովանոցային գովազդի համար
Քննարկվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր
Դոլարը, ռուբլին և ոսկու գինը աճել են. ՀՀ ԿԲ, 20.05.24
Իրանում 50 օր անց տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Որտեղից գումար գտնել Հայաստանում բիզնեսը զարգացնելու համար. 7 տարբերակ. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
ՆԳՆ-ն չի վերահսկում, թե ովքեր են կայանում տաքսիների կայանատեղերում. Իրազեկ քաղաքացիների միավորում
Կայացել է BSides Yerevan 2024 կիբերանվտանգության համաժողովը
Մայիսի 20-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի աճուրդ. մանրամասները ABnews.am կայքում
ChatGPT-ն սովորել է ներբեռնել ֆայլեր ուղիղ Google Drive-ից և Microsoft OneDrive-ից
Twitter-ը պաշտոնապես տեղափոխվել է X.com տիրույթ
Ոսկու արժեքը նյույորքյան Comex բիրժայում պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 2450 ԱՄՆ դոլարի՝ ունցիայի դիմաց
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է
Հայաստանը կմասնակցի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա 2024-ին
Ճապոնիան մտադիր է մինչև 2030 թվականը զբաղեցնել նոր սերնդի ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
ՊԵԿ. Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա»-ի ապօրինի տեղափոխման դեպք
Իրանում 5 օրյա սուգ է
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
Թողարկվել է «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ

Օգոստոսի 31-ից հին հավելվածները կանհետանան Google Play-ից. ի՞նչ պահանջներ են սահմանված, ո՞ր հավելվածները կմնան

Մրտ 22, 2023 13:45
145
ADS

Օգոստոսի 31-ից Google Play առցանց խանութի բոլոր հավելվածները պետք է համապատասխանեն անվտանգության և գաղտնիության ժամանակակից պահանջներին, իսկ հին հավելվածները պարզապես կանհետանան խանութից: Google-ը հաղորդագրություն է հրապարակել՝ ծրագրավորողներին հիշեցնելով, որ բոլոր Android հավելվածները նշված ամսաթվից հետո պետք է ունենան API Level 33-ի աջակցություն,-գրում է News.am Tech-ը։

Եթե, հավելվածը, այնուամենայնիվ, արդեն հրապարակված է Google Play-ում, այն մշակած ընկերությունները, ծրագրավորողները կարող են դիմել Google Play-ին և խնդրել, որպեսզի հավելվածը թարմացնելու վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2023 թ․ նոյեմբերի 1-ը։ Google WearOS-ի համար պահանջները նույնն են, սակայն օպերացիոն համակարգի պահանջվող տարբերակը Android 11-ն է (API Level 30):

Եթե ​​2023 թ․ նոյեմբերի 1-ից հետո հավելվածն ունենա միայն Android 11-ի (API Level 30) կամ ավելի ցածր տարբերակի աջակցություն, ապա Google Play-ում այն ​​հնարավոր կլինի տեսնել որոնման հարցումների արդյունքում և կատալոգում միայն Android 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող սարքերով, իսկ ավելի նոր սարքերում այդ հավելվածը գտնել չի հաջողվի: Այնուամենայնիվ, եթե օգտատերն ունի հավելվածի հիպերլինքը, ապա այն կաշխատի օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների դեպքում։

Այս նորարարության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի իրենց անվտանգության և գաղտնիության մակարդակով խանութի հավելվածները համապատասխանեն Android-ի նոր տարբերակների պահանջներին։

Հիշեցնենք, որ նոր Android 14-ում, որը նախատեսվում է թողարկել այս տարի, ամբողջությամբ կարգելափակվի օպերացիոն համակարգի հնացած տարբերակների համար նախատեսված հավելվածների տեղադրումը։ Սա կարող է օգնել օգտատերերին վնասակար բազմաթիվ ծրագրերից պաշտպանելու հարցում:

Մեկնաբանություն