Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Մաքսային մարմինը պարզեցնում է ոչ անձնական ապրանքների հայտարարագրումը

Դկտ 2, 2024 14:13
61

Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ

Մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ  դա կարող է  անել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար:

Մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

Քայլ 1

Պետք է փոխադրող ընկերության կողմից տրամադրված էլեկրտոնային փոստի հասցեին ուղարկել նույնականացման քարտի երկկողմանի լուսանկարը կամ անձնագրի հիմնական էջերի լուսանկարները, գրանցման հասցեն և բջջային հեռախոսահամարը:

Քայլ 2

Անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝  www.trade.gov.am  հարթակում գրանցվելու համար օգտանուն և գաղտնաբառ ստանալու վերաբերյալ:

Քայլ 3

Պետք է  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել  դիմում «Հայփոստ»-ի դեպքում՝ [email protected] հասցեին՝ ֆիզանձի փոխարեն մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիր լրացնելու համար։

Այս քայլերը ճիշտ կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Մաքսային մարմնի կողմից կլրացվի հայտարարագիրը և այն կուղարկվի ֆիզանձին: Ներկայացված տեղեկությունների ու փաստաթղթերի թերի լինելու դեպքում՝ դրանք էլեկտրոնային փոստի միջոցով կվերադարձվեն հետ, որտեղ  նշված կլինի վերադարձման պատճառն ու անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը։Հայտարարագիրը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է վավերացնել այն՝ էլեկտրոնային կամ ձեռքով ստորագրությամբ և էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել մաքսային ծառայողին։

Ապրանքների հայտարարագիրը վավերացնելու համար նախ և առաջ պետք է մուտք գործել www.trade.gov.am հարթակ, ընտրել «Ապրանքների հայտարարագիր» բաժինը և լրացնել ապրանքների հայտարարագրի հերթական համարը, այնուհետև սեղմել «Որոնել» կոճակը, ընտրել հայտարարագիրը և տպել այն, որից հետո հայտարարագրի 54-րդ դաշտում ստորագրել ձեռքով կամ դնել էլեկտրոնային ստորագրություն։

Առաջացած մաքսային վճարները, հարկերը և տուրքերը ֆիզանձը կարող է  վճարել  ցանկացած բանկի, դրա բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ փոխանցում կատարելով և պարտադիր նշելով 90 կոդը: Կարելի է վճարումը կատարել նաև առցանց եղանակով: Նշված գործողությունները ճիշտ կատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնություններ, և ֆիզանձը կարող է ապրանքներն ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից:

Մանրամասները՝ հոլովակում. https://www.youtube.com/watch?v=a6NBXwxzXNw