Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Meta-ն Facebook-ում և Instagram-ում գործարկում է վճարովի վերիֆիկացիա. այն կարժենա ամսական $12-15

Մրտ 20, 2023 17:43
81
ADS

Մարտի 20-ից Meta ընկերությունը Facebook-ում և Instagram-ում (դեռ միայն ԱՄՆ-ում) գործարկում է վերիֆիկացիայի և կապույտ ստուգանիշի տրամադրման վճարովի ծառայություն: Այս մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրել է Instagram-ի իր էջում,- հայտնում է News.am Tech-ը։

Նախագիծը կոչվում է Meta Verified, և դրա շրջանակում ստուգված հաշվի համար օգտատերերն ստիպված կլինեն վճարել ամսական 12 դոլար: Եթե, այնուամենայնիվ, որոշեն վճարել App Store-ի և Google Play-ի միջոցով, ապա գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս խանութներն իրենց հերթին միջնորդավճար են գանձում։

Ինչպես տեղեկացնում է Engadget.com-ը, կապույտ ստուգանիշի և վերֆիկացիայի հետ միասին օգտատերերը կստանան յուրօրինակ սթիքերներ Stories և Reels բաժինների համար, ինչպես նաև աստղեր, որոնք կարող են օգտագործել Facebook-ում իրենց սիրելի հեղինակներին պարգևատրելու համար:

Ընդորում, ոչ բոլորը կարող են վճարովի բաժանորդագրություն ստանալ: Դա անելու համար օգտատերերը պետք է բավարարեն մի շարք չափանիշների.

  • Պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
  • Պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը:
  • Օգտահաշվում պետք է որոշակի ակտիվություն լինի, պետք է միացված լինի երկաստիճան նույնականացման ֆունկցիան (2FA)։
  • Վերիֆիկացիայի հետո չեն կարող փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը կամ լուսանկարը առանց վերահաստատման:

Նմանատիպ համակարգ այսօր գործում է Twitter-ում, սակայն այնտեղ օգտահաշիվը կորցնում ստուգանիշը, եթե օգտատերը հրաժարվում է վճարովի բաժանորդագրությունից: Meta-ի դեպքում կապույտ ստուգանիշը կմնա, նույնիսկ եթե ժամանակի ընթացքում օգտատերը չեղարկում է բաժանորդագրությունը:

Հիշեցնենք, որ այսօրվանից Twitter-ն դադարեցնում է երկաստիճան նույնականացումը SMS-ի միջոցով այն օգտատերերի համար, որոնք չունեն Twitter Blue-ի բաժանորդագրություն, որն արժե ամսական 13 դոլար։ Ստացվում է, որ եթե պատրաստ չեք վճարել դրա համար, ապա ձեր օգտահաշիվն ավելի խոցելի կդառնա հաքերների համար։