ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Microsoft-ի նոր Windows 365 Link համակարգիչը ծրագրեր չի կարող պարունակել

Նյմ 22, 2024 12:31
35

Ignite 2024 միջոցառման ընթացքում Microsoft-ը ներկայացրեց Windows 365 Link-ը, հայտնում է techcrunch.com-ը։ Սա ամպային հոսթինգով փոքր սեղանի սարք է, որը չունի սեփական օպերացիոն համակարգ:

Սարքն աշխատում է ստանդարտ Windows-ի միջավայրում, սակայն ամբողջությամբ հիմնված է հեռավոր սերվերի վրա: Microsoft-ը նշում է, որ Windows 365 Link-ը տարբերվում է դասական համակարգիչներից, քանի որ չի կարող տեղական ծրագրեր տեղադրել կամ գործարկել:

Հիմնական կիրառությունը ամպային հավելվածների գործարկումն է, ինչպիսիք են Microsoft Office-ը, Teams-ը և Webex-ը:

Windows 365 Link-ը առանձնանում է իր արագությամբ և հարմարավետությամբ: Այն բեռնվում է վայրկյանների ընթացքում, աջակցում է մինչև երկու 4K մոնիտորների միացմանը և հագեցած է ժամանակակից կապի տեխնոլոգիաներով՝ Wi-Fi 6E և Bluetooth 5.3: Սարքն ապահովում է բարձր անվտանգություն. առանց գաղտնաբառի մուտքը և անվտանգության գործառույթների անջատումը հնարավոր չեն:

Microsoft-ը շեշտում է, որ այս սարքը հատկապես հարմար է պետական և կոմերցիոն կազմակերպությունների համար, քանի որ ապահովում է արագ կարգավորում, հեռակառավարման հարմարավետություն և թարմացումների ավտոմատ ներբեռնում ու տեղադրում: Բացի այդ, այն էկոլոգիապես մաքուր է. սարքի վերին ծածկը պատրաստված է 90%-ով վերամշակված ալյումինից, իսկ էներգիայի սպառումը զգալիորեն ցածր է սովորական սեղանի համակարգիչների համեմատ:

Windows 365 Link-ը հասանելի կլինի 2024 թվականի ապրիլին՝ որոշակի շուկաներում՝ $349 արժեքով: Microsoft-ի խոսքով, այս սարքը կարող է դառնալ ապագա տեխնոլոգիաների նոր ստանդարտ, համատեղելով ամպային համակարգերի հզորությունը և աշխատանքի արագությունը՝ օգտագործողների համար:

Աղբյուր՝ How2B