Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ԱՄՆ բանկերը 1 շաբաթում ռեկորդային գումար են ներգրավել Դաշնային պահուստային համակարգից

Մրտ 17, 2023 16:19
48
ADS

Մարտի 8-ից մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բանկերը Դաշնային պահուստային համակարգից (FRS) ռեկորդային՝ $164,8 միլիարդի փոխառություն են վերցրել.  մեկ շաբաթ առաջ նրանք ընդամենը $4,58 միլիարդ էին ներգրավել FRS-ից,-հայտնում է Banks.am-ը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով FRS-ի հրապարակած վիճակագրությունը։

Դա վկայում է Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից հետո բանկերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների սրման մասին, նշում է գործակալությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ $111 միլիարդ։

Մարտի 8-15-ը FRS-ի տրամադրած միջոցներից $152.85 միլիարդը բաժին է ընկել բանկերի իրացվելիությանն աջակցելու ավանդական մեխանիզմին, եւս $11,9 միլիարդ բանկերը ստացել են շտապ ֆինանսավորման ծրագրի (BTFP) շրջանակում, որը գործարկվել է մարտի 12-ին:

Կարճաժամկետ փոխառությունները տրամադրվել են FRS-ի երկու պահուստային ֆոնդերի միջոցով եւ կապված են ավանդներից գումարների արտահոսքի հետ Կալիֆոռնիայի SVB-ի եւ Նյու Յորքի Signature Bank-ի փակումից հետո: Եվս $142,8 միլիարդի փոխառու միջոցներ է տրամադրվել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից SVB-ի եւ Signature Bank-ի միջնորդ բանկերին: