Ղազախստանը 2022 թվականին ավելացրել է նավթի արտահանումը ` շրջանցելով Ռուսաստանը,- գրում է Reuters-ը։ Ռուսաստանի տարածքով չանցնող հումքի մեծ մասը ներկրվել է Չինաստան։ Ղազախստանից նավթի մատակարարումների ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսն անցել է Caspian Pipeline Consortium-ի խողովակաշարային համակարգով։ Ռուսաստանը շրջանցող երթուղիներով առաքվել է 1,26 մլն տոննա Չինաստան, 214,000 տոննա ՝ վրացական Բաթումի նավահանգստով, 141,000 տոննա ՝ Բաքվի նավթավերամշակման գործարան, 109,000 տոննա ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար և 80,000 տոննա՝ Ուզբեկստան։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շրջանցելով արտահանվել է 1,8 մլն տոննա նավթ՝ 2021 թվականի համեմատ ավելանալով 638 հազար տոննայով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի ազգային էներգետիկ KazMunayGas (KMG) ընկերությունը պատրաստվում է Գերմանիայում փոխարինել ռուսական նավթը։ Փետրվարի առաջին կեսին կուղարկվի 20 հազար տոննա նավթի խմբաքանակ։ Ռուսական նավթի գնման եվրոպական էմբարգոն, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 5-ից, չի տարածվում Դրուժբայով խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն շատ երկրներ խոստացել են ինքնուրույն հրաժարվել դրանցից 2023 թվականին։ Գերմանիան, մասնավորապես, պարտավորվել է դադարեցնել ռուսական հումքի ներկրումը գազամուղով մինչև դեկտեմբերի 31-ը։