Մոտ 14 տոկոս է կազմել Հայաստանի 2022- թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի 2021-ի համեմատ ավելացել է 7.8 տոկոսով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 12 ամսվա ընթացքում աճել է 0.4 տոկոսով, շինարարության ծավալներում նախորդ տարի գրանցվել է 12.5 տոկոս աճ, առևտրի շրջանառությունն ավելացել է 17 տոկոս: Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա 2022-ին սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.6 տոկոսով:
Այդ ամսիներին ավելացել է նաեվ միջին ամսական անվանական աշխատավարձը ` 15.5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ: Ընդ որում, պետական հատվածում ավելացել է 4.3 տոկոս, ոչ պետականում 19 տոկոս:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.