Արցախում դադարեցվել են բոլոր դպրոցների աշխատանքը` ջեռուցմամբ պայմանավորված: Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցի աշխատանքը: Դրա հետևանքով գրեթե 20,000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2 հիվանդի տեղափոխել է Հայաստան: 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Ստեղծված տնտեսական բարդ վիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.