Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը

Ապր 30, 2025 15:50
15

ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։

«ԱրարատԲանկի համար մեծ պատիվ է լինել այս նշանակալից մշակութային իրադարձության հովանավորը։ Մենք հավատում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնության անբաժանելի մասն է, իսկ նման համերգները ոչ միայն պահպանում են մեր հարուստ մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը», — նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ «Հատկապես ուրախ ենք աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին, որն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։

««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդիկ, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։ ԱրարատԲանկի անգնահատելի հովանավորությունը «Արցախ» կամերային նվագախմբին ուժ է տալիս չընկճվելու և շարունակելու  ճանապարհը։

Այս աջակցությամբ մենք հնարավորություն ենք ստանում երաժշտության լեզվով աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, պահպանելու մեր հոգևոր արժեքները և վերածնվելու արվեստի միջոցով։ Արցախցու ոգին, կամքն ու մշակույթի անմահությունը դառնում են լսելի՝ յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր հնչյունի միջոցով», — նշել է Նարեկ Հախնազարյանը։

Երեկոյի ծրագրում ներառված են` Բարտոկ` Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան` Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ Շուշանիկ և Շոստակովիչ Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։

Տոմսերը հասանելի են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում և առցանց հարթակներում:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: