Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է Կոնգրեսի սահմանած սահմանաչափը

Հնվ 20, 2023 13:30
43
ADS

Հունվարի 19-ին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է երկրի Կոնգրեսի սահմանած 31,381 տրիլիոն դոլարի սահմանաչափը և հասել 31,416 տրլն դոլարի ՝ կորցնելով նոր փոխառություններ ներգրավելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի ՝ Կոնգրեսին ուղղված նամակում։
Ըստ Յելենի ՝ իշխանությունները ստիպված կլինեն կրկին բարձրացնել նշաձողը։ Եթե ​​դա չարվի, ապա ամռանը պետության ֆինանսական միջոցները կարող են սպառվել։ Միաժամանակ խորհրդարանին ուղղված նամակում քաղաքական գործիչը նշել է, որ կառավարությունը չի կարողացել օգտագործել լրացուցիչ փոխառությունների մեխանիզմը։

Մինչ այս ԱՄՆ կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերին բարձրացրել էր պետական ​​պարտքի մակարդակը։ Այնուհետև դրա առաստաղը սահմանվեց 31,381 տրիլիոն դոլար ՝ 2,5 տրիլիոն դոլարով ավելի:Հունվարի 13-ին Յելենը նամակ է ուղարկել Կոնգրեսի առաջնորդներին ՝ կոչ անելով բարձրացնել պետական ​​պարտքի առավելագույն չափը, որի սահմանը կսպառվի հունվարի 19-ին։ Երբ պետական ​​պարտքը հասնի 31,381 տրիլիոն դոլարի, նա ասաց, որ գործակալությունը կդիմի «որոշ արտասովոր միջոցների», այդ թվում ՝ ստիպված կլինի կասեցնել վճարումները կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամներին ՝ անհապաղ դեֆոլտից խուսափելու համար:
Մինչ այդ, The American Thinker-ում Ուիլյամ Լևինի հոդվածում ասվում էր, որ մեկ սերնդի ընթացքում ԱՄՆ-ում ֆինանսները փլուզվել են կառավարման բոլոր մակարդակներում: Հրատարակությունը նշում է, որ պետության ֆինանսական վիճակի հետ կապված իրավիճակը միայն վատթարանում է։ Միևնույն ժամանակ, դեմոկրատների կողմից կառավարվող նահանգները, ըստ հեղինակի, ավելի վատ են գործում, քան նրանք, որտեղ առաջատար են հանրապետականները։