«Հայ մայրեր» ՀԿ-ն նշել է իր գործունեության 10-ամյակը։ Տոնը մեկ հարկի տակ էր համախմբվել բոլոր այն մարդկանց և ընկերություններին, որոնք անտարբեր չեն և ուզում են աշխարհն ավելի գունեղ դարձնել։ «Երազի տունը» կազմակերպության գլխավոր ծրագիրն է․ այն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար հույսի ու լույսի կենտրոն է։ 2012-ից «Հայ մայրերը» ավելի քան 6000 վերականգնողական թերապիա է անցկացրել դրա անհրաժեշտությունն ունեցող փոքրիկների համար, բայց միայն սրանով չի սահմանափակել իր նվիրական աշխատանքը․ աջակցել է 650 արցախցի ընտանիքի և ձեռք մեկնել 438 ընտանիքի կորոնավիրուսի պիկ շրջանում։ Սա պարզապես ցուցանիշ չէ․ այս ամենին հասել է Նարինե Մանուկյանը «Հայ մայրերի» հոգաբարձուների խորհրդի անդամների հետ համատեղ ջանքերով։
«Հայ մայրեր» ՀԿ-ն նշել է իր գործունեության 10-ամյակը
Նյմ 30, 2022 20:12
114