Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալի համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 706.3 հազար տոննա ցեմենտ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալն աճել է 15.3%-ով։
Գիպսի արտադրությունն աճել է 30.8%-ով և կազմել 28,562 տոննա։ Կրի արտադրությունը նվազել է 33.1%-ով և կազմել 23,034.7 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 9.4%-ով, իսկ տուֆի արտադրությունն աճել է 20.4%-ով:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.