Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում նոյեմբերի 12-ին մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որին, որպես գործընթացը վերահսկող մարմին, մասնակցել է նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Գործընթացը շարունակվել է Արարատի մարզում, որի Լուսաշող գյուղում առաջին սիմվոլիկ պիտակը կենդանու ակաջին փակցրել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: Այս նախաձեռնությունը կարևորագույն քայլ է միս-մսամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ճանապարհին:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.