Իսրայելը կկարողանա զգալիորեն մեծացնել գազի մատակարարումները Եվրոպա միայն մի քանի տարում։ Այս մասին Եգիպտոսում COP27 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրեն Լիոր Շիլաթը,- հայտնում է Reuters-ը։
«Կարճաժամկետ հեռանկարում որոշակի աճ կլինի, բայց մեծ քանակությամբ կլինի ավելի ուշ», — ասել է Շիլաթը:
Նրա խոսքով ՝ Իսրայելը կկարողանա կտրուկ ավելացնել գազի արդյունահանումն ու մատակարարումները առաջիկա երեք-չորս տարում։ Այսինքն ՝ հնարավոր կլինի մեծ ծավալներով վառելանյութ վաճառել երկրի ներքին կարիքներից ավելի։Հոկտեմբերի վերջին իտալական Eni էներգետիկ ընկերության ղեկավար Կլաուդիո Դեսկալցին ասել էր, որ Իտալիան կարողացել է հասնել Ալժիրից գազի մատակարարումների ավելացման։ Նրա խոսքով ՝ ալժիրյան մատակարարումները գործնականում փոխարինել են «կապույտ վառելիքի» այն քանակությունը, որը երկիրը ստանում էր ռուսական «Գազպրոմից» հարավային ուղղությամբ։
Մինչ այդ Եգիպտոսի նավթի նախարար Թարիք ալ-Մուլլան ասել էր, որ Կահիրեն ծրագրում է ընթացիկ 2022-2023 ֆինանսական տարում արտասահման վաճառել 8,5-10 մլրդ դոլարի բնական գազ։ Նրա խոսքով, սառեցման սկիզբով Եգիպտոսը կկարողանա արտահանման համար մեծ ծավալներով գազ ուղարկել հեղուկացման կայաններ։