Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ ռուսական ռուբլին լավ է դիմադրում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Այս մասին նա ասել է COPE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի մասին (այս ցանկում ներառված են ԵՄ բոլոր երկրները), որով այդ պետություններին պարտավորեցնում է էներգառեսուրսների համար վճարել ռուբլով։ Բորելի խոսքով՝ այս քայլն ուղղված էր ռուսական արժույթին աջակցմանը։
«Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է եվրոպացի դիվանագետը։
Ավելի վաղ ПСБ-ի գլխավոր վերլուծաբան Եգոր Ժիլնիկովը հայտարարել էր, որ ռուբլու ամրապնդումը կապված է արտարժույթի պահանջարկի նվազման հետ՝ կապված պատժամիջոցների ֆոնին ներմուծման կրճատման հետ։ Ապրիլի 3-ին Մոսկվայում ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է , որ աշխարհում դոլարի և եվրոյի նկատմամբ «վստահության քայքայում» է տեղի ունենում, շատ երկրներ կասկածում են դրանց հուսալիությանը և, այս ֆոնի վրա, զարգացնում են փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով։