Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարիների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում կողմերը հերթական անգամ հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարման հանձնառությունն՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և կայուն տնտեսական զարգացման:
Ընդհանուր առմամբ, Սոչիում եռակողմ հանդիպումը և դրա արդյունքում համատեղ հայտարարության ընդունումը վկայում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում ռուսական միջնորդական ջանքերի ակտիվացումը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վերջին եռակողմ հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերին, այնինչ այդ ընթացքում արևմտյան միջնորդությամբ Փաշինյան-Ալիև 4 հանդիպում է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը մեր տարածաշրջանում շատ ավելի ակտիվ և սուր է լինելու առաջիկայում՝ իր հետ բերելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ լրջագույն մարտահրավերներ:
Սոչիի եռակողմ հանդիպում. ինչ արդյունքներ ամրագրվեցին
Նյմ 1, 2022 17:08
119