Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Մի դրամի ուժը. 3.945.010 դրամ ուղղվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Հնվ 11, 2024 15:06
56

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված 3.945.010 դրամ «մի դրամները» այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Տարին ամփոփելով՝ IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ հասցրել են աջակցել մեկ տասնյակից ավելի նախաձեռնության ու հիմնադրամի.

«Միայն 2023 թվականի ընթացքում ավելի քան 40 միլիոն դրամ ուղղել ենք ամենատարբեր նախաձեռնություններին՝ առողջապահական, կրթական ծրագրերի, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նախաձեռնությունների»։

Ինչպես հայտնել են ընկերությունից, 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայ մայրեր» հիմնադրամին։

«Մեր եւ Իդրամի համագործակցությունն ունի տարիների պատմություն եւ շատ ուրախ ենք, որ այս ամիս նույնպես հնարավորություն ընձեռնվեց աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն հարյուրավոր երեխաների առողջական խնդիրների բարելավման։ Ծրագիրը մեզ համար չափազանց կարեւոր է, որովհետեւ այս տարի վերականգնողական բուժմանը նաեւ ներգրավել ենք Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնք նույնպես ունեն վերականգնողական բուժման կարիք։ «Երազի տուն 1» եւ «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոններում նրանք անվճար կստանան վերականգնողական թերապիաներ»,- ասել է Հիմնադրամի տնօրեն Նարինե Մանուկյանը:

Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան՝ առանց լրացուցիչ գումար ծախսելու։ Դրա համար պետք է բոլոր վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

«Մի դրամի ուժն» իր գործունեության ողջ ընթացքում մի քանի տասնյակ նախաձեռնության է ուղղել ավելի քան 150 մլն դրամ՝ նպաստելով Հայաստանի ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու մարդկանց համար ավելի որակյալ ապագա կառուցելուն։

2023 թվականին «Մի դրամի ուժը» ուղղվել է․

•    «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրին՝ 3․008․215 դրամ
•    Արեւային ջրաջեռուցիչներ Արցախի գյուղական համայնքներին՝ 6․463․511 դրամ
•    Պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման ծրագրին՝ 3․389․788 դրամ
•    Կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությանը՝ 3․520․698 դրամ
•    Հայորդի ճամբարին՝ 3․482․779 դրամ
•    Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին՝ 3․480․466 դրամ
•    ՍՕՍ — Մանկական գյուղերին՝ 3.500.572 դրամ
•    Հայքն՝ Աշխարհին նախաձեռնությանը՝ 3․397․784 դրամ
•    Հայորդի Արցախ նախաձեռնությանը՝ 3.580.216 դրամ
•    Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին՝ 3․588․848 դրամ
•    Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ 3.945.010 դրամ

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: