Microsoft-ը հայտարարել է Windows Dev Kit 2023 մինի-համակարգչի թողարկման մասին, որը մշակման սկզբնական փուլում ստացել է Project Volterra ծածկագիրը: Այս մասին հայտնում է The Verge-ը։
Սարքի հիմնական առանձնահատկությունը, բացի չափսերից, Qualcomm Snapdragon 8cx Gen 3 ARM պրոցեսորն էր: Դեպքերի ճնշող մեծամասնությունում Windows համակարգիչները հագեցած են Intel կամ AMD պրոցեսորներով x86 ճարտարապետության վրա: Այս անգամ Microsoft-ը որոշեց քայլ կատարել դեպի ARM ՝ կապված այն բանի հետ, որ Windows Dev Kit 2023-ն ուղղված է խանդավառ ծրագրավորողներին։ Microsoft-ն առաջարկում է Windows Dev Kit 2023 այն ծրագրավորողներին, ովքեր ցանկանում են ծրագրեր ստեղծել ARM-ի վրա հիմնված Windows համակարգիչների համար:
Բացի Qualcomm պրոցեսորից, նորույթը ստացել է 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, 512 ԳԲ ներքին հիշողություն, երկու USB Type-C պորտ, երեք USB Type-A միակցիչ, ինչպես նաև Ethernet և Mini DisplayPort միակցիչներ։ Windows Dev Kit 2023-ը հասանելի է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայի շուկաներում: Նորույթը վաճառվում է 599 դոլար գնով։