Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

Մրտ 7, 2022 14:46
131

Visa և Mastercard աշխարհի առաջատար վճարային քարտերի օպերատորները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց աշխատանքը Ռուսաստանում։ Նման քայլը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունք է։

Այս որոշումը ոչինչ չի փոխի Ռուսաստանում թողարկված քարտերի համար, որոնք գործարքներ կիրականացնեն Ռուսաստանում։ Ռուսաստանում գործող Վճարային քարտերի ազգային համակարգը (НСПК) ապահում է նման քարտերի անխափան գործունեությունը երկրի տարածքում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում թողարկված քարտերը չեն կարող գործարքներ իրականացնել արտասահմանում՝ լինի դա բանկոմատ կամ առցանց գնում արտասահմանյան հարթակից։

Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերը կշարունակեն գործել նաև այն երկրներում, որտեղ ընդունվում են նաև МИР քարտերը՝ Հայաստան, ԱՄԷ, Վիետնամ, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան, Թուրքիա։

Ռուսաստանի առաջատար բանկերն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ վճարային քարտերի առաջատար համակարգերի վերոնշյալ քայլի վերաբերյալ։ Մասնավորապես, ՎՏԲ բանկից հայտնել են, որ Visa-ի և Mastercard-ի արգելքը չի ազդի բանկի գործունեության վրա։ Միևնույն ժամանակ հավելելով, որ հաճախորդները կարող են օգտվել МИР քարտերից, որոնց պահանջարկը վերջին շաբաթում աճել է 15%-ով, իսկ թվային քարտերի թողարկումն աճել է 5 անգամ։