Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլթան Կովաչը հայտարարել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պայմանավորվել են նավթամուղ կառուցելու մասին, որը թույլ կտա Սերբիան նավթ ստանալ Դրուժբա խողովակաշարից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և վարչապետ Օրբանը պայմանավորվել են դեպի Հունգարիա նավթամուղ կառուցելու շուրջ։ Նոր խողովակաշարը Սերբիային կմատակարարի ավելի էժան Urals հում նավթ ՝ միանալով Դրուժբա խողովակաշարին։ Ներկայումս նավթը երկիր հիմնականում մատակարարվում է Խորվաթիայի տարածքով խողովակաշարով, սակայն պատժամիջոցների պատճառով ապագայում դա դժվար թե հնարավոր լինի»,- գրել է Կովաչը սոցցանցերում։
Վուչիչի խոսքով ՝ խողովակաշարի երկարությունը կկազմի 128 կիլոմետր։ Առաջիկա 6 տարում Սերբիայի իշխանությունները պատրաստվում են 12 մլրդ եվրո ներդնել էներգետիկ ենթակառուցվածքներում։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կանխատեսել էր Եվրոպայում էներգետիկ քաոս, որը տեղի կունենա ձմռան սկսվելուն պես: