ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել

Հնս 5, 2023 15:37
53

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը մասնագիտացված Leasing Expo 2023-ին ներկայացնում է ոլորտի լավագույն առաջարկները։
Leasing Expo 2023-ին մասնակից ընկերությունների մեծամասնությունը Հայաստանում առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի երկար տարիների գործընկերներն են, որոնք ցուցահանդեսին ներկայացնում են նորարարական լուծումներ և ժամանակակից տեխնիկա. գյուղատնտեսական սարքավորումներից մինչև արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ ու շինտեխնիկա։


«Leasing Expo 2023-ը ևս մեկ լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հանդիպելու և մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար։ Արդեն 20 տարուց ավելի է շուկայում ենք և ունենք բազմաթիվ գործընկերներ ու հաճախորդներ, ովքեր այս ամբողջ ընթացքում մեզ հետ են եղել ու միասին ենք առաջ շարժվում։ Մեր գործընկերներից գրեթե բոլորը, ովքեր մեկ անգամ մեզ հետ գործընկերային հարաբերություն են սկսում, հետո դառնում են մեր մշտական գործընկերը: Վերջին 4 տարում Ակբա Լիզինգի պորտֆելը քառապատկվել է և ներկա պահին կազմում է 70 միլիարդ դրամ։ 2023-ին կնքված պայմանագրերով այն կկազմի 100 միլիարդ դրամ: Նշեմ, որ 2022 թվականին  Հայաստանի լիզինգային շուկայի ամբողջ պորտֆելն է կազմել շուրջ 100 միլիարդ դրամ»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:


Ակբա Լիզինգն արդեն 20 տարի տնտեսության իրական հատվածում լայնածավալ ներդրումներ է իրականացնում և տարեցտարի գրանցում ռեկորդային աճ։
Ակբա Լիզինգը ակտիվորեն մասնակցում է նաև պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերին, նպաստում երկրի տնտեսության բոլոր ոլորտների զարգացմանը՝ սահմանամերձ գոտիներում գտնվող փոքր տնտեսություններից մինչև տնտեսության շարժիչ ուժ համարվող ՓՄՁ-ներ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում: