Եվրամիությունը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային տրամադրել 2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հոկտեմբերի 7-ին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։«Մոտ օրերս կտրամադրվի ևս երկու միլիարդ մակրոֆինանսական աջակցություն»,- ասաց նա։
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ մինչ այս Եվրամիությունը Ուկրաինային տրամադրել է 19 միլիարդ եվրո օգնություն, և այդ գումարը չի ներառում ռազմական աջակցությունը։
Հոկտեմբերի 3-ին Եվրամիությունը և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Հոկտեմբերի 4-ին ԵՄ ֆինանսների նախարարները պայմանավորվել են 2023 թվականի իրենց բյուջեում ներառել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը ՝ այն ավելի կառուցվածքային և կանխատեսելի դարձնելու համար։