Լեհաստանն ու Ֆրանսիան սկսել են սպառել գազի պաշարները ձմեռային սեզոնի համար նախատեսված գազապահեստարաններից։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Գործակալության տվյալներով ՝ Լեհաստանում եւ Ֆրանսիայում գազի դուրսբերման ծավալն առաջին անգամ գերազանցել է պահեստավորման ծավալը։ Որպես կանոն, գազի դուրսբերումը եվրոպական պահեստարաններից սկսվում է հոկտեմբերի 20-ից: Հաղորդվում է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը մնում է նախորդ օրերի և ամիսների մակարդակին։
Ավելի վաղ Ֆրանսիայի էներգետիկայի կարգավորման կոմիտեն (CRE) հայտարարել էր, որ Ֆրանսիան ավելի քան 99%-ով լցրել է գազի պահեստարանները և ավարտել ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Կոմիտեն հավելեց, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ մատակարարներից գազի պաշարների մակարդակը կազմում է 130 ՏՎտ/ժ, ինչը բարձր է վերջին մի քանի տարիների միջին ցուցանիշից։ Գազի առկա ծավալները ձմռանը փոքր և միջին ձեռնարկությունների սպառման ավելի քան 60%-ն են կազմում։Հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկեց EDF խոշորագույն էներգետիկ ընկերության ազգայնացման գործընթացը։