Tesla-ի բաժնետոմսերը երկուշաբթի ՝ հոկտեմբերի 3-ին, սակարկությունների ժամանակ էժանացել են 8,4%-ով: Անկման պատճառ է հանդիսացել ընկերության սեփականատեր Իլոն Մասկի հայտարարությունները Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալներին։
Նշվում է, որ Մասկը սոցիալական ցանցերում հրապարակել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը։ Մասնավորապես, նա առաջարկել է կրկնակի հանրաքվեներ անցկացնել Զապորոժյեում, Դոնբասում, Խերսոնի մարզում։ Բայց այս անգամ ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մասկը նաև ընդգծել է, որ Ղրիմը պետք է մնա Ռուսաստանի կազմում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերը սակարկությունների ընթացքում նվազել են 6%-ով։ Տեղեկատվությունը հետևել է եռամսյակային հաշվետվության հրապարակումը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.