Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասի խոսքով ռեցեսիայի հավանականությունը Եվրոպայում աճում է, այն դեպքում, երբ Չինաստանի աճը կտրուկ դանդաղում է, իսկ արտադրության ծավալն ԱՄՆ-ում կրճատվել է տարվա առաջին կեսին։ Այս իրադարձությունները լուրջ հետեւանքներ կունենան զարգացող երկրների համար: Դեւիդ Մալփասի խոսքով՝ տոկոսադրույքների բարձրացման, բարձր գնաճի եւ աճի դանդաղման ներկա իդեալական փոթորկի հաղթահարումը պահանջում է նոր մակրո- եւ միկրոտնտեսական մոտեցումներ, ներառյալ ավելի նպատակաուղղված ծախսերը եւ մատակարարումների ավելացման հստակ նշված ջանքերը: Նաերկրներին կոչ է արել փնտրել գնաճի նվազման միջոցներ՝ տոկոսադրույքների համաժամանակյա բարձրացման կողքին, այդ թվում ի հաշիվ բյուջետային արդյունավետության բարձրացման, որպեսզի ավելի շատ ծախսեր ուղղվեն բնակչության աղքատ եւ խոցելի շերտերին։
Եվրոպայում ռեցեսիայի հավանականությունն աճում է. ՀԲ նախագահ
Սպտ 29, 2022 14:26
110